1034 դիտում
09:29 24-01-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարին
Նախօրեին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց բարեկամ Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց պարբերական բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աննիկ Ժիրարդենը շեշտեց, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը բոլոր ոլորտներում, այդ թվում` որպես ֆրանկոֆոն ընտանիքի ամենաակտիվ անդամներից։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման հարցերին, միջխորհրդարանական կապերի, ապակենտրոնացված համագործակցության, կրթության ոլորտում փոխգործակցության զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձան անցյալ հոկտեմբերին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքներին։ Տիկին Ժիրարդենը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՖՄԿ շրջանակներում։ Քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բազմակողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում կարևորվեց ֆրանսիական ընկերությունների արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ֆրանսիական ներդրումների խթանումը և համապատասխան բարենպաստ պայմանների կատարելագործումը։
Այդ առումով նախարար Նալբանդյանն արժևորեց Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը, կարևորվեց դրանց խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության զարգացումը։
Նմանատիպ նյութեր
2145 դիտում
18:47 26-01-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
783 դիտում
18:20 04-02-2015
Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
1191 դիտում
19:25 10-02-2016
Արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարին
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ