1401 դիտում
18:48 22-01-2016
Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Դրանք իրականացվում են նախապես գույքագրված փողոցներում, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի հիման վրա:
Փոսերը գոյացել էին մի քանի օր տևած առատ տեղումներից հետո: Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն` վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով:
Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման 2016 թվականի հիմնական ծրագիրը կմեկնարկի համապատասխան եղանակային պայմանների առկայության պարագայում:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
15:42 12-01-2016
Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները
1881 դիտում
15:31 22-02-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
757 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը