211652_close_icon
views-count1292 դիտում article-date 17:10 22-01-2016

Գողության փորձ կատարողին հայտնաբերեցին

Հունվարի 15-ին հաղորդվել էր թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1985 թ. ծնված Կարինե Թ.-ի պայուսակից գողության փորձ կատարելու մասին: Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով նույն օրը, ժամը 17.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր