1772 դիտում
13:34 10-06-2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի միջև հուշագիր է ստորագրվել
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրային գծով փոխտնօրեն Ջեյմս Բախը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` 3 տարի ժամկետով:
Ստորագրման արարողությանը ներկա էր նաև նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը:
Ստորագրելով հուշագիրը՝ կողմերը համաձայնվել են համագործակցել և համատեղ աշխատել Հայաստանում երիտասարդության զարգացման մի շարք ուղղություններով՝ երիտասարդության շրջանակներում կամավորության զարգացման, ՀՀ մարզերում երիտասարդության առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված տեղեկատվական–վերլուծական, ուսումնական և խորհրդատվական գործունեության, կարիերային նպաստող հմտություններին ու կարողություններին նպաստող սեմինար պարապմունքների և դասընթացների անցկացման:
Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրեց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրման գլխավոր նպատակն է ավելի ամրապնդել փոխհամագործակցությունը, նախանշել նոր եզրեր, ծրագրերի իրականացման ընթացքում ունենալ թե՛ ծավալային, թե՛ որակական աճ և այս գործընթացում Խաղաղության կորպուսի կամավորների օժանդակությունը շատ օգտակար կլինի:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրային գծով փոխտնօրեն Ջեյմս Բախը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ մեծ պատիվ է ստորագրել այս հուշագիրը, որը հնարավորություն է տալիս կամուրջ կառուցել 2 երկրների միջև, մասնագիտական գիտելիքներ փոխանցել ամերիկյան մշակույթի վերաբերյալ, օժանդակել կամավորության շարժման ակտիվացմանը և ՀՀ մարզերում առկա ներուժը հնարավորինս արդյունավետ ծառայեցնել այդ ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
21:19 10-11-2021
Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵՊՀ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև
Այս բաժնից
1114 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ
2308 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան