«Ռեալը» 11-րդ տարին անընդմեջ ամենաշատ եկամուտ ունեցող ակումբն է
Մադրիդի «Ռեալը» 11-րդ տարին անընդմեջ գլխավորեց եկամուտների մակարդակով ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը:
2014/2015 մրցաշրջանում արքայական ակումբը եկամուտների ծավալով նոր ռեկորդ է սահմանել` 577 մլն եվրո:
Կտրուկ աճել են «Բարսելոնայի» եկամուտները` 560,8 մլն եվրո և կատալոնյան ակումբը 4-րդ տեղից բարձրացել է 2-րդ հորիզոնական: 3-րդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 519.5 միլիոն եվրո:
Լավագույն հնգյակում են նաև ՊՍԺ-ն (480.8 մլն) և «Բավարիան» (474 մլն)