slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատել են նաև հանգստյան օրերին
211652_close_icon

Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատել են նաև հանգստյան օրերին

views-count933 դիտում article-date 18:33 20-01-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում անցած շաբաթ և կիրակի օրերին նույնպես սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը կրճատվել է 234-ով` կազմելով 1630 այց: Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքային ամբուլատոր – պոլիկլինիկական բուժհաստատություններում, տեղերում զրուցել այցելուների և բուժանձնակազմի հետ: Հունվարի 15- 19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին է դիմել 17538 քաղաքացի: 4612 քաղաքացու մոտ՝ ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն, ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է:

Նմանատիպ նյութեր