1180 դիտում
15:09 20-01-2016
Նախատեսվում է թվայնացնել երկրի հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում:
Ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը:
Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` Հայաստանի Հանրապետության ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցվող վճարներից, ինչպես նաև վերջինիս ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման և կենտրոնի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կենտրոնի ֆինանսական գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթում: Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են կանոնադրության 31-րդ կետով նախատեսված ոչ բյուջետային միջոցների՝ ըստ ծախսային ուղղությունների տոկոսային բաշխվածության:
Նմանատիպ նյութեր
3049 դիտում
10:15 09-06-2020
Նախատեսվում է 2020-2025թթ․ թվայնացնել Հայաստանի տնտեսությունը. «Ժամանակ»
6013 դիտում
21:20 06-06-2024
Լուծարում են 22 միլիոնանոց շտեմարանը. Նարինե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
1504 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
Այս բաժնից
1000 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1153 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
739 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի