211652_close_icon
views-count26705 դիտում article-date 11:46 20-01-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է այս տարվա առաջին խմած վարորդների մեքենաներով. ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 19-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 23 վարորդ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ հանգրվանելու են «գաի պլաշչադկայում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների վարորդները հիմնականում եղել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաների վարորդներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր