Մադուրոն կոչ է արել Իրանի ղեկավարությանը նավթի խելամիտ գներ սահմանել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսզրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, հայտնել է El Universal-ը:
Նա անդրադարձել է Իրանի՝ կրկին նավթի համաշխարհային շուկա դուրս գալուն և հորդորել, որպեսզի Իրանի իշխանությունները գնային հարցում խելամիտ դրսևորում ցուցաբերեն:
Մադուրոն պաշտպանել է նաև OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների համար հանդիպում կազմակերպելու գաղափարը, որը նպատակ է հետապնդում ռազմավարություն մշակել, ինչը հնարավորություն կտա նավթային շուկայում կայունություն մտցնել:
Բացի այդ, Վենեսուելայի նախագահը շնորհավորել է Թեհրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումը: