1945 դիտում
21:34 19-01-2016
«Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի վթարայնության հիմնավորման մասին
Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի /էստակադա/ ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան
ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն
մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության,
օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:
Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:
Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:
Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային ցանցի /էստակադայի/ տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ուղեկամրջի /էստակադայի/ մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, ապա հարկ ենք համարում նշել, որ դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարիծքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազննության, տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:
[b]Արբակ Վարդանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ[/b]
Նմանատիպ նյութեր
8596 դիտում
21:00 13-07-2021
ՀՀ ՊԵԿ-ը առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումը. ԶՊՄԿ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ