211652_close_icon

Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում

views-count2609 դիտում article-date 14:27 19-01-2016
Հունվարի 18-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, այրվել է 1969 թ. ծնված Ատոմ Գ.-ին պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Ատոմ Գ.-ի կողմից: Ըստ Ատոմ Գ.-ի` հրդեհն առաջացել է ավտոմեքենայի անսարքության հետևանքով: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր