5306 դիտում
17:16 18-01-2016
Պերմյակովի գործով դատավորը հայտնվել է անելանելի վիճակում. Aravot.am
Սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները մի մարդու պես պահանջում են, որ Վալերի Պերմյակովի գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը ինքնաբացարկ հայտնի:
Սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները մի մարդու պես պահանջում են, որ Վալերի Պերմյակովի գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը ինքնաբացարկ հայտնի:
«Դուք ակնհայտ կանխակալ կարծիք ունեք տուժող կողմի նկատմամբ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Ձեր պահվածքն ու կայացրած որոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ դուք այս գործով անկողմնակալ լինել չեք կարող: Դուք խախտում եք Քրեական դատավարական օրենսգիրքը, բայց դա նրանից չէ, որ չեք տիրապետում, այլ կաշկանդված եք: Դուք այս գործը չեք կարող քննել, ձեր կաշկանդվածությունն ակնհայտ է: Իսկ այս գործով դատական ակտը կարևոր է բոլորիս համար: Ձեր կաշկանդվածությունը թույլ չի տա օբյեկտիվ որոշում կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/18/648534/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1672 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
514 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր