Լիվերպուլը հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին՝ 2։0
Անգլիայի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի հակ հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Լիվերպուլը» հանդիպման 15-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը գրավեց Վիրջիլ Վան Դայկը:
Հետագայում «Լիվերպուլը» կարողացավ 2 անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն կամ կանոնների խախտման գնով, կամ խաղից դուրս իրավիճակից և մրցավարը չհաշվեց դրանք:
2-րդ կեսում հիմնականում և սուր գրոհներ կազմակերպում էր «Լիվերպուլը»: Վերջիններիս գնդակին տիրելու առավելությունը 58/42-ի էր: Ի վերջո, հանդիպման վերջնամասում Մուհամեդ Սալահը խփելով «Լիվերպուլի» 2-րդ գնդակը հաղթանակ բերեց տան տերերին` «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» 2:0:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» շարունակում է մեծացնել միավորների առավելությունը 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այժմ ունի 64 միավոր: