61241 դիտում
10:08 17-01-2016
Ողբերգական ավտովթար Թեղուտ գյուղում. 25-ամյա վարորդը, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացավ` Վիլիսով վթարից հետո հայտնվել է հողամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Թեղուտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Սարգսյանը Թեղուտ գյուղի վարչական տարածքում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 PՏ 670 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիկապաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր գլորվելով` հայտնվել բնակչի հողամասում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի և դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ գյուղացիների օգնությամբ փորձում են ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի և այն քննիչի կարգադրությամբ տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 5 ամսական աղջիկ, եղբայրն ու մայրը հաշմանդամ են և ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և ընտանիքի սոցիալական խնդիրները լուծում էր մահացածը: Եղբայրերից մեկը ծառայում է Արցախում, մյուսը մի քանի օրից պետք է գնա բանակ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+