211652_close_icon
views-count31622 դիտում article-date 22:46 15-01-2016

Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հասմիկի փողոցի 7/1 հասցեում գտնվող ավտոտնակում անօգնական քաղաքացի կա և ավտոտանկի դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, օպերատիվորեն ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 7 հրշեջ-փրակարական ջոկատի աշխատակիցները ավտոտնակի պատուհանից մտնելով ներս` հայտնաբերել են մահացած տղամադրու դի: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վազգեն Մամիկոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտլրագրողին ասում էին, որ մահացածը կլինի 70-75 տարեկան և 1 ամսից ավելի է` բնակվում է ավտոտնակում, քանի որ չունի մշտական բնակության վայր և տան տերը թույլատրել է, որպեսզի նա բնակվի այդտեղ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր