211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

views-count1391 դիտում article-date 17:59 15-01-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [color=#CC0000]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/color]

Նմանատիպ նյութեր