211652_close_icon

Բացատրական աշխատանքների շնորհիվ զենք-զինամթերք են հանձնել

views-count1083 դիտում article-date 12:58 15-01-2016
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Փայլակ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 27E» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Սպարտակ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 պահեստատուփ, նռնակի 1 պայթուցիչ` բռնակով, 5,45 մմ տրամաչափի 60 և ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր