Փրկարարները բացել են փակ դռները
Հունվարի 14-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 14-ին, ժամը 13.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մաԱյնթապ գյուղի 20-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը.քաղաքացին ներում է եղել:
***
Հունվարի 14-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուվորովի փողոցի թիվ 71/2 տան դռան բանալին կորել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Հունվարի 14-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: