1756 դիտում
20:41 12-01-2016
Ոստիկանությունում կայացավ հերթական հանդիպումը լրագրողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 12-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը հանդիպեց լրագրողների հետ: Թեման` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխություններն էին: Մանրամասն ներկայացնելով կատարված փոփոխությունները` Արման Չիլինգարյանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված վարչական իրավախախտման տուգանքի ավելացմանը: Փորձը ցույց է տվել, որ դեռ կան անգիտակից քաղաքացիներ, որոնք շարունակում են ոչ սթափ վիճակում մեքենա վարել: Խոսվեց նաև նվազ նշանակություն ներկայացնող իրավախախտումների մասին:
Եթե խախտումն ունի նվազ նշանակություն, վարորդը չի տուգանվի, այլ կնախազգուշացվի: Եթե մեքենա վարելիս վարորդական վկայականը վարորդի մոտ չէ, բայց վկայական ունի, ճանապարհային ոստիկանը պարտավոր է վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմել, սակայն եթե 24 ժամվա ընթացքում վարորդը ներկայացնում է իր վարորդական վկայականը, ապա վարչական իրավախախտման մասին արձանագրությունը չեղյալ է համարվում:
Հանդիպման վերջում Արման Չիլինգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նույն օրը ճանապարհային ոստիկանությունում կայացավ մասնագիտական պարապմունք: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը և իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ճանապարհային ոստիկաններին ներկայացրին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխություններն ու նրանց գործառույթները: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին և ստացան սպառիչ պատասխաններ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
21:52 02-10-2014
Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ
833 դիտում
10:42 10-10-2014
ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ
Այս բաժնից
1066 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան