Հայտնի է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
Լոս Անջելեսի «Բևերլի Հիլզ» հյուրանոցում տեղի է ունեցել Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը ամենանշանակալի իրադարձություններից մեկն է Հոլիվուդում, գրում է The New York Times-ը:
Այսպես, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Վերապրածները»: Լավագույն տղամարդու դերի համար մրցանակը հանձնվել է Լեոնարդո ԴիԿապրիոյին, ով մարմնավորել է Հյու Գլասի կերպարը: Սա դերասանի երրորդ մրցանակն է և կինոքննադատների կարծիքով՝ Դի Կապրիոն արդեն մոտ է Օսկար ստանալուն:
Այսպիսով, ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուի ֆիլմը առաջ անցավ բոլոր մրցակիցներից՝ Թո Հայնսին («Քերոլ»), Թոմ Մաքքարթիին («Ուշադրության կենտրոնում»), Ջորջ Միլլերին («Խենթ Մաքսը») և Ռիդլի Սքոթթին («Մարսեցին»):
Այնուամենայնիվ, «Մարսեցին» ֆիլմին հաջողվեց առաջ անցնել «Լավագույն կատակերգություն և մյուզիքլ» նոմինացիայում, իսկ նրա գլխավոր դերակատար Մեթթ Դեկմոնը նույնպես ճանաչվեց լավագույն դերասան:
Մրցանակաբաշխության արարողությունըվարել է բրիտանացի հայտնի կատակերգու Ռիքքի Ջերվեյզը: