4209 դիտում
13:59 29-11-2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի ուշադրության կենտրոնում
Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պաշտոնական [url=http://www.goldenglobes.com/articles/earthquake-armenia]կայքն [/url]անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին։
Կայքը նշում է, որ ֆիլմը նկարահանվել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի իրական պատմությունների հիման վրա, որը խլեց 25000 մարդու կյանք։
«Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար դա հատուկ նախագիծ էր, որում նա ցանկացել է, գրեթե 30 տարի անց, պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների մասին, այլ նաև ցույց տալ ի դեմս մղձավանջի՝ մարդկության հույսի ու համայնքի միությունը»,-գրում է կայքը։
Ս. Անդրեասյանն ու պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը մի քանի անգամ փոփոխել են սցենարը՝ ցանկանալով ընդգրկել դրանում օտարերկրյա կերպարների, ովքեր ականատեսը չեն եղել զարհուրելի երկրաշարժի, սակայն անտարբեր չեն մնացել ողբերգության հանդեպ և երկրաշարժից տուժածներին օգնության ձեռք են մեկնել։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Ողբերգություն, որը միավորեց աշխարհը»։
Նմանատիպ նյութեր
5380 դիտում
10:19 11-01-2016
Հայտնի է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
5180 դիտում
18:33 29-07-2015
Սարիկ Անդրեասյանի նոր մարտաֆիլմը ԱՄՆ-ում խայտառակ հակառեկորդ է սահմանել. տեսանյութ
3804 դիտում
13:29 14-11-2016
Այս տարվա «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակները հանձնողների թվում են Ստալոնեի աղջիկները
Այս բաժնից
709 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
616 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը