211652_close_icon
views-count2319 դիտում article-date 17:47 08-01-2016

Ուշադրություն. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:[/color] Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա է բուք: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/color]

Նմանատիպ նյութեր