211652_close_icon
views-count2362 դիտում article-date 15:39 07-01-2016

Ալավերդիում գողացել են արհեստական 3 եղնիկ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ: Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր