211652_close_icon

Գագիկը, Արտակը, Հովհաննեսը եւ Սաշան առեւանգել են Մեխակին

views-count4605 դիտում article-date 16:00 07-01-2016
Գագիկ Ալավերդյանին եւ Արտակ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ` Մեխակ Մելիքբեկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առևանգել է նրան: Հովհաննես Ղալթախչյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ` Մեխակ Մելիքբեկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով միացել է նրան առևանգելու գործընթացին: Բացի այդ, Արթուր Մելիքբեկյանն ապօրինի իրացրել է ինքնալից որսորդական ակոսափող հրազեն և որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Իսկ Սաշա Ղալթախչյանը, բացի Մեխակ Մելիքբեկյանի առեւանգմանը մասնակցելը, ապօրինի ձեռք է բերել և իր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 46-րդ փողոցի թիվ 9-րդ տանն ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ: Գագիկ Ալավերդյանի եւ Արտակ Մանուչարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1,2 կետերով, իսկ Հովհաննես Ղալթախչյանի եւ Սաշա Ղալթախչյանի դեմ՝ 131 հոդվածի 2-րդ մասի 1,2 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր