211652_close_icon
views-count2382 դիտում article-date 15:17 05-04-2014

Ծառուկյան Գագիկը կկարողանա երկիրը դնել «ռելսերի» վրա. Aravot.am

ԳԽ պատգամավոր Խորեն Սարգսյանն առաջարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին նշանակել վարչապետ, իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին` արդարադատության նախարար, գրում է [url=http://www.aravot.am/2014/04/05/447951/]aravot.am[/url]-ը: [b]- Հայաստանյան քաղաքական կյանքում թեպետ ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը, տարբեր իրավիճակներ եղան, որոնցից հետո նաեւ տրամաբանական կլիներ վարչապետի հրաժարականը, սակայն նախօրեին նրա հրաժարականի մասին տեղեկությունը շատերին անակնկալի բերեց: Դուք ինչպե՞ս ընկալեցիք այդ լուրը: Արդյոք դա իրադարձությունների տրամաբանական հանգուցալուծո՞ւմն էր: [/b] - Եթե Տիգրանի համար էր անակնկալ, բնական է, ինձ համար էլ էր: Բայց սա պետք է վաղուց արվեր, եթե ուզում ենք երկիրը երկիր դառնա, ամեն ինչ խաղաղ վիճակով լինի: Ի՞նչ արեց նա: Սովորական բիզնես-մտածելակերպ` եղածը վաճառենք, պարտք անենք` ապրենք: Ոչ մի գործարան չաշխատեցրին, ոչ մի աշխատատեղ չստեղծեցին, արտագաղթն ավելացրին: Իրենց գործունեությունն ինչո՞ւմն էր` եթե մի բան ես սարքում` թույլատրում եմ, պայմանով, որ փայատեր պիտի լինեմ: [b]- Վարչապետի հրաժարականի օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստաեթերից հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը ռեֆորմատոր վարչապետ էր, քանի որ բավականին բարդ իրավիճակներում, արմատական լուծումների գնաց: [/b] - Եթե ասեիք, թե որ արմատական լուծումն է, որը երկրին վերելք է տարել` կհամաձայնվեմ: Մենք հողը համարում ենք մայր հող ու հողը վաճառում ենք, մորը վաճառում ենք. դրա դրականը ո՞րն է, դրա լավը ո՞րն է… Նա շուտ պետք է գնար: Ավելի ճիշտ` հանրապետության նախագահը պետք է վաղուց ասեր` հրաժարվիր: Ուշացումով է արել, բավականին ուշացումով: [b]- Թեպետ ՀՀԿ-ականները վարչապետի հրաժարականի այլ պատճառներ են բերում, բայց բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց նաեւ ներքաղաքական կյանքում, քանի որ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը պատրաստվում էին վարչապետի հրաժարականի պահանջով տարատեսակ միջոցառումներ անցկացնել: Ի վերջո, ինչի՞ արդյունք էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ըստ Ձեզ: [/b] - Տիգրան Սարգսյանի հրաժարականը ժողովրդի ոտքի կանգնելու արդյունք էր: Ամեն ինչ կապում ենք Ռուսաստանի հետ, այդպես չի: Ժողովուրդը դուրս էր գալու, օրը նշանակվեց, ՄՄ-ի փաստաթղթերը պետք է ստորագրվեն: Որպեսզի այս իրավիճակը հանդարտվի… ի՞նչ է, կարծում եք՝ ԱԱԾ-ն չի՞ զգուշացրել` ինչ է լինելու: Այդ ինչ լինելու հետեւանքով վարչապետին ասացին, որ պետք է ազատվես: Ճիշտ է, մեր հայկական սովորության համեմատ` իր դիմումի համաձայն: Ոնց որ` մեռածի ետեւից վատ բան չենք ասում: Բայց, առհասարակ, ճանաչելով Տիգրանին՝ նա իր դիմումի համաձայն էդ աթոռից ազատվողը չէր: Թող պարզ ասեն, որ հանրապետության նախագահը ՀՀԿ-ում հարցը դրեց` դու պիտի գնաս. ուրիշ էլ` ոչ ես ունեմ, ոչ էլ դու: [b]- Հանրապետության նախագահը Տիգրան Սարգսյանին «զո՞հ տվեց»: [/b] - Չէ: Տիգրան Սարգսյանն իրեն զոհ տվեց` իր աշխատանքով, իր վարվելակերպով, իր սխալ կադրային գործունեությամբ: Ցանկը բացեք` ովքե՞ր են աշխատում` պառլամենտականների երեխաներն ու բարեկամները, կառավարության անդամների: Իսկ մնացածը ՀՀ քաղաքացիներ չեն, նրանց ճանապարհն արտագաղթն է: [b]- Ընդդիմությունը, փաստորեն, բավականին անհարմար իրավիճակի մեջ հայտնվեց. մարդիկ պատրաստվում էին վարչապետի հրաժարականը պահանջել, բայց… հիմա ի՞նչ անեն: [/b] - Իշխանական թեւից տարբեր ելույթներ ենք լսում, բայց եթե զարգացումները գնացին այն տրամաբանությամբ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ու ամեն ինչ ինքն է որոշելու` միտինգներն էլ են շարունակվելու, երկիրն էլ քաոսի մեջ է հայտնվելու: Ես մի անգամ փորձել եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ հանդիպել հանրապետության նախագահին, բայց չստացվեց: Մեզ մոտ սովորաբար ղեկավարները հեռախոսի մոտ նստած աղջիկներն են. նույն պատասխանը` զեկուցել ենք, տեղում չէ, ժամանակ չկա… իրենց խնդիրն է, ես ոչ աշխատանք էի ուզելու, ոչ էլ: Ես ասելու էի, թե իրական իրավիճակն ինչ է, որ մի բան պետք է անել, արտագաղթը կանգնեցնել, այլապես մարդ չի մնալու: Իմ տարիքի մարդկանցից մահը շատ հեռու չէ, բայց ի՞նչ է լինելու մեր երեխաների վիճակը: Նրանք էլ են գնալու: Մտածենք` աշխատատեղ ստեղծենք, հնարավորություն տանք, որ մարդը կարողանա իր հողի վրա ապրել: [b]- Հիմա, ըստ Ձեզ՝ ի՞նչ կլինի: [/b] - Եթե նախագահը որոշի վարչապետին ՀՀԿ-ից նշանակել` քաղաքական կյանքը կխաթարվի: Դրանում իրենց դերը կունենան նաեւ իմ կողմից «շատ սիրված» Եվրոպան ու Ամերիկան: Նրանք այդ խաղերն այստեղ կտանեն, ուժ կստեղծեն, Մայդանի օրինակով հատուկ մարդիկ կբերեն, որ ավելի վատ բաներ կատարվի: Դա ոչ մեկիս ձեռնտու չէ: Եթե հանրապետության նախագահն ականջալուր լինի, վարչապետի պաշտոնը պետք է ընդդիմության դաշտին տա: Ինքը նախագահն է, խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է, կառավարությունն ընդդիմությունից կլինի` կխաղաղվի, եւ խելոք մարդիկ, որոնք ասպարեզից դուրս են, կնշանակվեն պաշտոնների եւ այս վիճակից դուրս կբերեն այս երկիրը: [b]- Ընդդիմության դաշտից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում: [/b] - Միայն իմ տեսնելով չի: Այս ընթացքում ես անընդհատ շրջաններում եմ եղել, եթե ժողովրդին լսես` ամենաիմաստուն խոսքը ժողովրդից ես լսում, ամենաճիշտ լուծումը ժողովուրդն է առաջարկում: Ընդդիմության դաշտից ես այսօր վարչապետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/05/447951/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր