16547 դիտում
21:50 05-01-2016
Թուրքական դատարանը դրժեց խոստումը և կախաղան հանեց Լևոն Էքմեքջյանին. հայ իրավապաշտպան. Arevelk.am
Այսօր Թուրքիայի Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարեց, որ 33 տարի առաջ Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) մարտիկ Լևոն Էքմեքջյանի աճյունը հանձնվել է Փարիզում ապրող նրա հարազատներին: Թուրքիայի Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը հայ հեղափոխական մարտիկի աճյունը Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանոցից հանելու և իր հարազատներին հանձնելու հարցում եղել է միջնորդ, այդ մասին «Արևելքին» հայտնեց նշված հանձնաժողովի անդամ, պոլսահայ լրագրող-իրավապաշտպան Հրանտ Գասպարյանը:
Թուրքիայում 1983 թվականի հունվարի 23-ին կախաղան հանված Լևոն Էքմեքջյանի աճյունը ստանալու հարցով երկու տարի առաջ Թուրքիայի իշխանություններին էր դիմել նրա փարիզաբնակ եղբայրը՝ Համբարձում Էքմեքջյանը: Հավանություն ստանալուց և երկու տարվա աշխատանքներից հետո, օրերս վերջապես իրականացավ հարազատների ցանկությունը, ինչը Հրանտ Գասպարյանը մարդու իրավունքների առումով համարում է շատ կարևոր քայլ. «Նրա մայրն ու եղբայրը ցանկացան ունենալ իրենց որդու և եղբոր աճյունը, ինչը մարդկային իրավունքների իրականացման պարզ քայլ է, և ինչը հաջողությամբ տեղի ունեցավ»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը հունվարի 7-ին Ստամբուլում հրավիրելու է ասուլիս՝ թուրքական և Թուրքիայում գործող միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու 33 տարի առաջ տեղի ունեցած Լևոն Էքմեքջյանի դատավարությանը: Ըստ նրա, տեղի է ունեցել անարդար մի դատավարություն, որի ժամանակ հայ հեղափոխականը նույնիսկ փաստաբան չի ունեցել, իսկ Թուրքիայի զինվորական դատարանը խոստացել է Լևոն Էքմեքջյանին կախաղան չհանել, եթե նա որոշ խոստովանություններ կատարի, և չնայած հայ դատապարտյալը կատարել է խոստովանությունները, դատարանը մեկ նիստի ընթացքում որոշում է կայացրել և նրան կախաղան բարձրացրել:
Հրանտ Գասպարյանը նաև նշեց, որ նշված թեմայով ասուլիսից հետո իրենք մեծ արձագանքներ են սպասում. «Իհարկե, լինելու են թուրքական թերթեր, որոնք հիշելու են 1982-ի այդ օրը և դատապարտելու են, բայց ընդհանրապես սպասում ենք, որ Թուրքիայի որոշ շրջանակներում Լևոն Էքմեքջյանն ընդունվի իբրև հեղափոխական: Նա մինչև հիմա ճանաչված չէր իբրև այդպիսին, ինչը ցավալի է»,-«Արևելքի» հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ի բեյրութահայ անդամ Լևոն Էքմեքջյանը 1982 թվականի օգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ Թուրքիայում իրականացրել է ռազմական մի գործողություն՝ զինված մուտք գործելով Անկարայի «Էսենպողա» միջազգային օդանավակայան։ Նրանք կրակ են բացել օդանավակայանի սպասասրահում, ուր այդ պահին եղել են նաև թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զոհրաբ Սարգսյանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։
Մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 82-ը։ «Էրզրում-Կարին» անվանված այդ գործողության ընթացքում Լևոն Էքմեքջյանի ընկերը՝ Զոհրաբ Սարգսյանը մահացել է, իսկ Լևոն Էքմեքջյանը, ծանր վիրավորվելուց և վեցամսյա տանջանքներից հետո, թուրքական զինվորական դատարանի կողմից դատապարտվել է մահվան:
Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/2/549/Թուրքական--դատարանը-դրժեց-խոստումը-և-կախաղան-հանեց-Լևոն-Էքմեքջյանին.-հայ-իրավապաշտպան-(լուսանկար).html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
943 դիտում
09:00 02-10-2024
Հրապարակում հարցեր լուծելու խոստումը դրժեց․ Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»
7569 դիտում
21:25 22-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
2540 դիտում
20:12 23-11-2015
Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական Dogus ընկերությունը. Arevelk.am
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»