Կրասնոդարի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը. հետաձգվել են տասնյակ չվերթներ
ՌԴ Կրասնոդարի միջազգային օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը` ձյան առատ տեղումների պատճառով: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օդանավակայանը չի գործի մինչև ժամը 19:00-ն: Տարվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ:
Այս պահին հետաձգվել է մոտ 15 չվերթ, 1,5 հազար ուղևոր օդանավակայանում սպասում է թռիչքի: