Մոսկվայում ձնաբքի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել
Մոսկվայի միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել: Պատճառն ուժեղ ձնաբուքն է, հաղորդում է Interfax-ը:
«Վնուկովո» օդանավակայանի չվերթների օնլայն ցուցանակի տվյալներով՝ ներկա պահին 20 չվերթ հետաձգվել է: «Դոմոդեդովո»-ում թռիչքի է սպասում 77 օդանավ: Իսկ «Շերեմետևո»-ից չի կարողանում թռչել 10 օդանավ:
Ուժեղ ձնաբուքը վրա է հասել Մոսկվային այսօր առավոտյան:
Ըստ օդերևեութաբանների կանխատեսումների՝ այն կշարունակվի մինև երեկո: