Կրասնոդարի միջազգային օդանավակայանում մառախուղի պատճառով տասը չվերթ է հետաձգվել: Թռիչքի են սպասում
«Յակուտիա» ավիաընկերության Պրահա եւ Մոսկվա թռչող ինքնաթիռների ուղեւորները: Հետաձգվել է եւս յոթ չվերթի ինքնաթիռների վայրէջքը:
Օդանավակայանում սպասող ուղեւորների հետ աշխատում են օդանավակայանի ներկայացուցիչները: Կանխատեսվում է, որ եղանակային պայմանները մի քանի ժամից կբարելավվեն: