4384 դիտում
23:00 04-01-2016
Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի և տեղում է ձյուն
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր-Բլագադառնոյե,Գորիս-Սիսիան, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Սևան-Վարդենիս անվտոճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Խորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկությունից:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի և տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/color]
Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Կաթնառատ, Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք:
[color=#CC0000]Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ բուք:
Ծիլքար ավտոճանապարհին առկա է բուք և խցանումներ:[/color]
Դժվարանցանելի են Սեփանավան-Օձուն, Գեղարքունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան-Հանքավան, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
[color=#CC0000]ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:[/color]
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում:
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
18:15 26-02-2014
Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի
1922 դիտում
11:58 17-03-2014
Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում և ուժեղ քամի է
1718 դիտում
18:00 17-03-2014
Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է, որոշ տեղերում ձյուն է տեղում
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին