Տարեց հաշմանդամին անակնալ էր սպասվում` մի քանի ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո. տեսանյութ
Սրտի կաթվածի պատճառով հայտնվելով հիվանդանոցում, ամերիկացի տարեց հաշմանդամը ստիպված էր եղել թողնել իր 2` Բեյլի և Բլեյզ անունով շներին տնային կենդանիների համար կացարանում: Տղամարդու առողջական վիճակը վատթարացել էր և նա ստիպված էր եղել հիվանդանոցում անցկացնել մի քանի ամիս իր նախատեսածից ավելի:
Այդ ընթացքում, ըստ կացարանի կանոնների` շները պետք է փոխանցվեին մեկ այլ` նոր տիրոջ, իսկ նրանց համար այդքան երկար մնալու համար պետք էր արդեն վճարում կատարել:
Բայց ամեն ինչ այլ կերպ էր ընթացել, քանի որ կացարանի բարի աշխատակիցները որոշել էին գումար հավաքել և այդ ծախսերը հոգալ` միայնակ տարեց տղամարդու փոխարեն, իսկ շներին պահել` տիրոջն անակնկալ մատուցելու նպատակով:
Տարեց հաշմանդամը չէր կարողացել զսպել արցունքները և հուզվել էր անակնկալից, երբ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այցելել էր կացարան: Նա երջանիկ էր, քանի որ Սուրբ Ծննդյան տոները պետք է նշեր իր սիրած շների հետ:
Ներկայացնում ենք տեսանյութը: