14227 դիտում
17:18 04-01-2016
Ուշադրություն. սաստիկ բքի պատճառով երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը:
[color=#CC0000]Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:[/color]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74164/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները փորձում էին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ձնաբքից դուրս բերել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մեջ էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ:
Վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
6379 դիտում
15:43 17-01-2016
Ուշադրություն, ժամը 15:00-ի դրությամբ սաստիկ բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
1849 դիտում
23:00 12-01-2015
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը