Հրազդան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և ՎԱԶ-21099-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցի փոքր օղակաձև խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 22-ամյա Հրանտ Հայրապետյանի վարած «Mercedes» մակնիշի 99 AՍ 996 համարանիշի և Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Հարություն Թովմասյանի վարած ՎԱԶ -21099 HD624 E50 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հայրապետյանն ու նրա ուղևորներ՝ 55-ամյա Հրանուշ Հայրապետյանն ու 23-ամյա Աննա Ժուրավլևան մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Հրազդանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: