Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու ԳԱԶ-31029-ը. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Լեռնիկ Պողոսյանի վարած «Mercedes» մակնիշի 39 LO 927 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելքոնյանի վարած ԳԱԶ-31029 մակնիշի 68 ՕՏ 499 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Տ. Մելքոնյանն ու ուղեւորներ՝ 26-ամյա Տարոն Մելքոնյանը, 28-ամյա Աննա Մելքոնյանը, 1-ամյա Արմինե Մելքոնյանը, 53-ամյա Կարինե Բալայանը, 57-ամյա Ռուզաննա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքին վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Աղումյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: