211652_close_icon
views-count3574 դիտում article-date 23:12 30-12-2015

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին առկա է մառախուղ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [color=#CC0000]Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Իջևան և Գեղարքունիքի մարզի Մարտունի ուՎարդենիս քաղաքներում դիտվում են տեղումներ: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խցանումներ են առաջացել Արագածոտնի մարզի Կոշ-Ուջան և Ուշի-Արտաշավան ավտոճանապարհներին: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:[/color] Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր