Տարվա ֆեյսբուքահայը Գոհար Վեզիրյանն է
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում գրում է.
Տարիներ առաջ՝ 2009 թվականի դեկտեմբերին, www.pravda.am կայքում կազմակերպեցի օնլայն քվեարկություն՝ նպատակ ունենալով պարզել հայկական ֆեյսբուքի ամենաակտիվ օգտատերերին:
Քվեարկության առաջադրանքի համար «հայկական ֆեյսբուքի տարվա ամենակտիվ օգտատեր» վերնագիրը չափազանց երկար էր և անհարմար: Երկար մտածելուց հետո քվեարկությունը կրճատ անվանեցի «տարվա ֆեյսբուքահայ»:
Այդ օրվանից ֆեյսբուքահայ տերմինն ակամայից մտավ լրատվական դաշտում շրջանառության մեջ, իսկ քվեարկությամբ հաղթեց Գոհար Վեզիրյանը: