211652_close_icon
views-count6144 դիտում article-date 18:37 30-12-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. սպասվում են ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում

Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C և -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները: Ուժեղ սառնամանիքների և առատ տեղումների դեպքում չպետք է բացառել նաև էլեկտրականության ու ջրամատակարարման խափանման հավանականությունը: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված և հետագա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգուշություն ու զգոնություն և միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար: Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր