211652_close_icon

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողներն այցելեցին մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21768 դիտում article-date 10:34 30-12-2015
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ անակնկալ այցելել էին Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղի մարտական դիրքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները դատարկաձեռն չէին մեկնել: Այնտեղ օր ու գիշեր ազերի բաշիբոզուկներից հայոց հողը պաշտպանում են ՀՀ ՊՆ սպայական կազմն ու երիտասարդ զինվորները: Վաշտի հրամանատարը զինվորներին փոխանցեց գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի ամանորյա մաղթանքը և ցանկացավ զինվորներին բարի ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց օջախներ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր