211652_close_icon
views-count1909 դիտում article-date 19:00 29-12-2015

Աողջապահության նախարարությունը հրապարակել է տոնական սեղանի սննդամթերքի պահպանման ժամկետները

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տոնական սեղանի սննդամթերքի պահպանման ժամկետները. Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազըրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ: Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ: Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

Նմանատիպ նյութեր