1351 դիտում
18:20 29-12-2015
Իտալիայի Պեսկարա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես
Դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացավ Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “1915. The Armenian Files” ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը:
Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ “Giardini Pensili” և “Arthub” ընկերությունների հետ համագործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր “ARCI” իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան: “1915. The Armenian Files” ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լեւոն Պօղոս Զեքիեանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:
Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի մասին խոսեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և “1915. The Armenian Files” ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն:
Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղեկանք. Ռոբերտո Պաչի Դալոն 2015թ. արժանացել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող «Նեապոլի՝ իտալական մշակույթի և լեզվի» մրցանակին:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
21:38 18-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Իտալիայի Պիաչենցա քաղաքում
969 դիտում
14:35 21-10-2015
Իտալիայի Տրևիզո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
932 դիտում
20:26 11-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Ռիգայում
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը