Սաուդյան Արաբիայի իշխանությունները 40 տոկոսով բարձրացրել են բենզինի գինը՝ բյուջետային ռեկորդային դեֆիցիտի ֆոնին, հաղորդում է BBC-ն:
Կայքի փոխանցմամբ՝ այժմ այդ երկրում 1 լ բենզինն արժի 24 ԱՄՆ ցենտ:
Նշենք, որ թագավորությունում բենզինի և որոշ կոմունալ սպասարկումների վճարումները ավանդաբար ցածր գնի մակարդակի վրա են պահպանվում սուբսիդավորման հաշվին: Սաուդյան Արաբիան համարվում է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար և բենզինի գնի գրեթե 1,5 անգամ բարձրացումը փորձագետները համարում են վերջին տասնամյակի ամենախոշոր փոփոխությունը երկրում:
Նախօրեին կառավարությունը հայտարարեց, որ 2015 թվականը երկիրը փակում է բյուջեի ռեկորդային դեֆիցիտով, որը գնահատվում է 97,9 մլրդ ՄԱՆ դոլար կամ ՀՆԱ-ի 15 %: