211652_close_icon
views-count54583 դիտում article-date 10:35 29-12-2015

Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ երթևեկելի հատվածում, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գագիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի և քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ: Չի բացառվում նաև, որ ժամանեն Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները, եթե պարզվի, որ դին հայտնաբերվել է Մալաթիայի վարչական տարածքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և մարզական գլխարկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր