Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 50 մարդ է զոհվել
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ահաբեկչական պայթյուններից առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նիգերիայի Անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մուհամեդ Կանարը հայտնել է, որ միայն գիշերը մահապարտների կողմից իրականացրած պայթյուններից զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Դեռ չգիտենք, թե այս պահին քանի ռումբ կպայթի և քանի մահապարտ պայթյուն կիրագործի»,- ասել է Անվտանգության ծառայության ներկայացուցիչը: