Նիգերիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում ահաբերկչության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Պայթյունն որոտացել է կերոսինի հերթում սպասող կանանց ամբոխում։ Այն իրականցրել է մահապարտ֊ահաբեկիչը։
Ականատեսների վկայությամբ, հարձակվողը կին էր։
Անվտանգության ուժերի աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը։ Շտապ օգնության մեքենան բոլոր վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց։