Նիգերիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 51 մարդ
Երկու պայթյունների հետևանքով նիգերիական Մայդուգուրի քաղաքի շուկայի մոտ գտնվող հրապարակում մահացել է 51 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել երեկոյան, երբ այդտեղ են գտնվել տեղացիները,: Երկրորդը հնչել է այն ժամանկ, երբ ահաբեկչության վայր են ժամանել փրկարարները:
Գործակալության աղբյուրը հայտնում է, որ պայթուցիկները տեղադրված են եղել ավտոեքենաների մեջ:
Տեղի իշխանությունները չեն բացառում, որ ահաբեկչության պատասխանատվությունը կրում է ռադիկալ «Բոկո Հարամ» խմբավորումը: