29798 դիտում
19:30 28-12-2015
ՀՀ ՊՆ-ի հարևանությամբ տեղի ունեցած Ֆինանսների նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի դեպքով քննությունը վարելու է հատուկ քննչական ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` դեկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է` տեղեկությունները համապատասխանել են իրականությանը, որ մահացածը աշխատում էր ՀՀ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունում՝ որպես ֆինանսաբյուջետային բաժնի պետ, իսկ վարորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնում՝ որպես պետի տեղակալ, իրավաբան:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73337/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի 085 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Ավան վարչական շրջանի Սայաթ Նովա թաղամասի բնակիչ, 62-ամյա Գագիկ Սահակյանին պատկանող ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ГАЗ 278402 մակնիշի 55 ՏT 556 համարանիշի ավոտմեքենայի հետնամասին:
Վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել էր, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վերջիններս են վիրավորին ուղեկցել հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10948 դիտում
21:16 28-11-2014
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով քննությունը վարելու է հատուկ քննչական ծառայությունը