1810 դիտում
19:07 28-12-2015
Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
Ծաղրածու, Ձմեռ պապ, փուչիկներ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժող երեխաները բժիշկներից բացի դեկտեմբերի 28-ին շփվեցին նաև ամանորյա միջոցառման հերոսների հետ:
Անակնկալը նրանց համար պատրաստել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը: Ամանորին ընդառաջ պոլիկլինիկայում հաշվառված, հիվանդանոցում բուժվող և ծանր հիվանդություններից ապաքինված շուրջ 150 երեխաներ մասնակցեցին ամանորյա միջոցառման և արժանացան նվերների:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը ամանորյա այցելություններ է իրականացնում նաև սահմանապահ համայնքներ և զորամասեր. «Հիմնադրամն առանձահատուկ ծրագրեր ունի սահմանապահ համայնքներում ապրող երեխաների, սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների համար: Ամանորին ընդառաջ մի քանի այցելություններ արդեն կազմակերպվել են զորամասեր: Սակայն նման ձևաչափով ծրագիր երեխաների համար առաջին անգամն է իրականացվում: Այս երեխաները Ամանորն անցկացնելու են հիվանդանոցի պատերի ներքո, ուստի մեր նպատակն է անել այնպես, որ նրանք շատ մեծ տարբերություն չզգան հիվանդանոցի պատերի ներքո ամանորյա տոները նշելու հարցում»:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, կարևորելով նման միջոցառումներն, ասաց. «Մեր առաքելությունն է երեխաներին վերադարձնել առողջությունը: Սակայն մենք միայն դրանով չենք սահմանափակվում: Երեխաները, որոնք գտնվում են հիվանդանոցում, մշտական աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է հիվանդանոցում գտնվելու օրերը երեխաների համար տոնական դարձնել»:
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը տեղեկացրեց, որ այն բալիկները, որոնք բուժման առանձնահատկությունից ելնելով, չեն կարողացել մասնակցել տոնական ծրագրին, իրենց ուշադրությունից դուրս չեն մնա. անձամբ կայցելեն նրանց հիվանդասենյակներ: Անի Ռափյանը շեշտեց. «Ծրագիրն ավանդական է, և մենք՝ որպես ապագա բժիշկներ, առավել քան պետք է ուշադիր լինենք փոքրիկների նկատմամբ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
23:28 27-03-2019
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնել են Մեծ պահքի կեսը՝ Միջինքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2192 դիտում
18:37 13-05-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին