Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից իջեցնելու և 3-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1988 թ. ծնված Ս. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: