211652_close_icon
views-count3597 դիտում article-date 10:29 28-07-2014

Եվրադատարանի որոշմամբ Ռուսաստանը Խոդորկովսկուն կվճարի 50 մլրդ դոլար

Հաագայի միջազգային դատարանը տուժած է ճանաչել շուրջ 10 տարի տևած դատական գործընթացում «Յուկոս» ընկերությանը և նրա կրած վնասը գնահատել 50 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը գրում է, որ այսօր հայտնի կդառնա նշված գործով դատարանի պաշտոնական որոշման մասին: Ռուսաստանը 10 օր ունի՝ բողոքարկելու դատարանի որոշումը: Դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանին Էներգետիկ խարտիան խախտելու մեջ: Դատապրոցեսի ժամանակ ռուսական կողմը պնդում էր, որ Էներգետիկ խարտիան չի կարող կիրառվել, քանի որ փաստաթուղթը ստորագրվել է վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի կողմից 1994 թվականին, սակայն խորհրդարանը չի վավերացրել այն: Ռուսաստանը ֆինանսական փոխհատուցումը պետք է վճարի մինչև 2015 թվականի հունվարի 15-ը:

Նմանատիպ նյութեր