Lexus-ը ներկայացրել է սառցե անվադողերով ամենագնացը. տեսանյութ
Lexus-ը զարմացրել է ավտոսիրահարներին նոր` սառցե անվադողերով: Ավտոարտադրողը պաշոնապես ներկայացրել է նոր տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում են արտասովոր անվադողերը:
Նշենք, որ աշխարհահռչակ Lexus դասի ավտոմեքենաներն ամենաանվտանգ և ամենաթանկարժեք մակնիշների շարքին են դասվում և այս բրենդի ավտոմեքենաները ոչ միայն նախընտրում են իրենց շքեղության, այլ նաև անվտանգության համար:
Անվադողերը պատրաստված են օպտիկական մաքուր սառցից, որոնք սառեցվել են մինչև -30 աստիճան` 5 օրվա ընթացքում: Սառցե անվադողերը հեշտությամբ կրում են իրենց վրա 2,2 տոննա քաշով Lexus NX ամենագնացը:
Նշենք, որ նախագծին մասնակցել են Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի մասնագետները:
Ներկայացնում ենք տեսանյութը: